Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Դերբենդ)
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի Церковь Святого Всеспасителя | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային ժառանգության օբյեկտ և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Ռուսաստան, Դաղստան, Դերբենդ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1860 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] և Համաշխարհային ժառանգություն[2] |
Ճարտարապետ | Գաբրիել Սունդուկյան |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1860 |
Փակված է | 1920 |
Holy Saviour Church, Derbent Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Արտաքին պատկերներ | |
---|---|
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Դերբենդ) |
Դերբենդի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (ռուս.՝ Церковь Святого Всеспасителя), հայկական եկեղեցի, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Դերբենդ քաղաքում։
Համարվում է Դաղստանի և Ռուսաստանի ամենախոշոր հայկական եկեղեցիներից մեկը, որը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է հայ գրող, թատերագիր Գաբրիել Սունդուկյանի նախագծմամբ՝ Դերբենդի հայկական թաղամասում։
Այն կառուցվել է 1870 թվականին (մեկ այլ աղբյուրում նշվում է 1871 թվականին[3]) հայկական թաղամասում գտնվող մատուռի տեղում։ 1888 թվականին ավելացվել է Դերբենդի հայկական եկեղեցու զանգակատունը։
Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցին մեծապես վնասվել է Դաղստանում ընթացող քաղաքացիական պատերազմի ընթացքում։ Քոչվորները ոչնչացրել են զանգակատունը և վնասել գմբեթը։ Ռուսաստանի Դաշնության նախարարական խորհրդի որոշմամբ այն ճանաչվել է ճարտարապետական հուշարձան և հայտնվել պետության հատուկ պաշտպանության ներքո։
1976-ից 1982 թվականներին կառույցը վերանորոգվել է։ Գրանցված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյակտների ցանկում, որպես պատմաճարտարապետական հուշարձան։
2009 թվականից եկեղեցում սկսել են անցկացվել մկրտության և հարսանեկան արարողություններ։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է հայկական ճարտարապետական ոճով։ Ունի խաչաձև գմբեթ։ Եկեղեցին ունի 15,7 մետր բարձրություն։
Կառուցված է տաշած կրաքարային ժայռերից, իսկ պատերը գաջից են։ Եկեղեցու գմբեթի վրա կանգնացված է հայկական խաչ, որը ցույց է տալիս հայ առաքելական եկեղեցուն պատկանելությունը։
Մուտքի մոտ պատկերված է հսկայական խաչ։ Ունի խաչաձև պատուհաններ, որոնք հանդիսանում են լուսավորության գլխավոր միջոցներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Постановление Совета Министров РСФСР № 110 от 31.03.1988
- ↑ https://whc.unesco.org/en/list/1070
- ↑ Դաղստանի հայկական եկեղեցիներ Արխիվացված 2012-07-03 Wayback Machine Ռուսաստանի Դաշնության պատմաճարտարապետական հուշարձաններ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Դերբենդ) կատեգորիայում։ |
|